Մեկնարկել է Պոլիտեխնիկի թվով 90-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոն, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հանձնեց շրջանավարտների դիպլոմները։
Իր խոսքում նա նշեց, որ Պոլիտեխնիկի կյանքում 90 տարին մեծ, ծանրակշիռ տարիք չէ։ Այն հարուստ ավանդույթ է, որը արտահայտվում է ինժեներական կադրերի կրթության կազմակերպման, ինժեներների մշակման, որակյալ կրթության կազմակերպման, բարեփոխումների իրականացման համար ձևավորված ավանդույթներով։
«Մենք գտնվում ենք Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում, որը վերջերս Երևանի տեխնոլոգիական լուսավոր կենտրոնատեղի է դարձել։ Լուսավոր կենտրոնատեղի կարող է լինել այն միջավայրը, որը ստեղծագործ է, որը արդյունք գեներացնող է, արժեք ստեղծող է, իսկ Պոլիտեխնիկը, իր մեծ, ավելի քան 130 հազար շրջանավարտներ ունեցող, որակյալ համագործակցությամբ գործատուներ ունեցող, բարին ու լավը կամեցող բարերաներով արժեք ստեղծող ազգային, տեխնոլոգիական համալսարան է»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։