«Միասին եկեք կերտենք այնպիսի ապագա, որը Հայաստանին և աշխարհին մղելու է դեպի նոր բարձունքներ»․ Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Պոլիտեխնիկի թվով 90-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոն։ Միջոցառման ժամանակ իր խոսքն ասաց և պարգևներ հանձնեց նաև Երևանի փոխքաղաքապետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանը զարգացող աշխարհի և տեխնոլոգիական համալսարանի մի մասն է։ Ավինյանի խոսքով՝ առաջիկայում բացվող հեռանկարները խոստումնալից են լինելու։

«Ձեր կրթական ոլորտը, Ձեր ընտրած ուղղությունները ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում են պահանջված։ Որպես Պոլիտեխնիկի շրջանավարտներ դուք ունեք այն գիտելիքները և հմտությունները՝ հնարավորություններից մաքսիմալ օգտվելու համար»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել