Եթե կատարողական վարույթի ընթացքում կողմերից մեկը մահանում է

Կատարողական վարույթի կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) հարկադիր կատարողը պարտավոր է կատարել նրա փոխարինում` օրենքով, դատարանի վճռով կամ պայմանագրով որոշված իրավահաջորդով:

Մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները պարտադիր են իրավահաջորդի համար այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին իրավահաջորդի կողմից փոխարինված անձի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել