Ո՞ր արարքն է համարվում ավազակություն

Ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ավազակությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,
3) բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,
4) զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ավազակությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) առողջությանը ծանր վնաս պատճառելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նշված հանցագործության համար զգալի չափ է համարվում հանցագործության պահին 30 000 –ից 500 000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել