Փաաստաբան, ՓՊ խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Հարգելի ընկերներ և գործընկերներ,
ներողություն եմ խնդրում բոլոր այն ընկերներիցս և գործընկերներիցս, որոնց երբևէ որևէ հարցով նեղացրել եմ կամ վիրավորել (չնայած որ նման դեպք չեմ մտաբերում)։
Այսօր, ինչպես փաստաբանական, այնպես նաև դատավորների համայնքը ենթարկվում է աննախադեպ հարձակումների և իրավապահ մարմինների, և Բարձրագույն դատական խորհրդի կողմից։
Վաղը, ժամը 11։00-ին մեկնարկում է փաստաբանների երթը ՀՀ փաստաբանների պալատից դեպի ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը պահանջելու հարցով, իսկ ժամը 12։30-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև տեղի կունենա բողոքի ակցիա՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջով։
Առաջարկում եմ բոլորիդ, մի կողմ թողնել միմյանց հանդեպ երբևէ ունեցած նեղացվածությունը, երբեմնի չհասկացվածությունները և համատեղ ուժերով կերտել անկախ փաստաբանական համայնք և անկախ դատական իշխանություն։
Մեր միասնականությունը և համերաշխությունն այլընտրանք պտի չունենա։
Հարգանքով՝
փաստաբան Հարություն Հարությունյան»։