Առուվաճառքի պայմանագրի առարկա կարող է լինել շրջանառությունից չհանված կամ շրջանառությունը չսահմանափակված ապրանքը:
Պայմանագիրը կարող է կնքվել, ինչպես այն կնքելու պահին` վաճառողի մոտ առկա ապրանքի, այնպես էլ այն ապրանքի առուվաճառքի վերաբերյալ, որը վաճառողը պետք է պատրաստի կամ ձեռք բերի ապագայում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում ապրանքի բնույթից:
Առուվաճառքի պայմանագրի ապրանքի մասին պայմանը համարվում է համաձայնեցված, եթե պայմանագիրը հնարավորություն է ընձեռում որոշել ապրանքի անվանումը և քանակը: