Ի՞նչ արժե ծննդկանների և ծննդաբերների տեսակցությունները բժշկական հաստատություններում

Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններում ծննդաբերներին և ծննդկաններին կատարվող տեակցությունները կազմակերպվում են անվճար:

Տեսակցությունների կազմակերպման գործընթացի կանոնակարգման և այն սանիտարահիգիենիկ նորմերին ու պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, բուժհաստատության տնօրինությունը պարտավոր է.

1) Տեսակցությունների գործընթացը կազմակերպել այցեքարտերի միջոցով` յուրաքանչյուր ծննդկանին տրամադրելով «այցելուի անհատական այցեքարտ» ծննդկանի/ծննդաբերի կողմից ընտրված երկու, իսկ առանձին դեպքերում, տնօրինության որոշմամբ, երեք անձերի համար:

2) Ստեղծել առանձին պայմաններ (սենյակ, անկյուն), ըստ անհրաժեշտության հիվանդասենյակից դուրս` ծննդկանների/ծննդաբերների և այցելուների տեսակցությունը կազմակերպելու համար:

3) Ընտանիքի անդամի և/կամ հարազատի կողմից ծննդկանի/ծննդաբերի խնամքի կազմակերպման դեպքում, այցելությունների նպատակով տրամադրել «խնամողի անհատական այցեքարտ», առանց այցելությունների ժամային սահմանափակման:

4) Հաստատել և ընդունարանում, հիմնական մուտքերում և կազմակերպության կայքէջում փակցնել տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ բուժհաստատության ներքին ընթացակարգ, ներառելով ստորև ներկայացվող սահմանափակումները.

ա) տեսակցությունները թույլատրել ժամը 15:00-ից մինչև ժամը 21:00 ընկած ժամանակահատվածում:

բ) Տեսակցություններն արգելել`

  • տվյալ պահին սուր վարակիչ հիվանդությամբ տառապող անձանց,
  • ոչ սթափ վիճակում գտնվող անձանց,
  • անկայուն, ակնհայտ անսովոր հոգեվիճակում գտնվող անձանց
  • համաճարակային իրավիճակներում,
  • մինչև 15 տարեկան երեխաներին:

Վերը սահմանված սահմանափակումները չեն տարածվում գինեկոլոգիական և հղիության ախտաբանության բաժանմունքների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել