Լուկաշենկոն հայտնել է, որ մի քանի անգամ խոսել է Պրիգոժինի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ազատության մեջ է, փոխանցում է ТАСС-ը։

«Պրիգոժինը ազատության մեջ է: Եվ մենք նրա հետ հեռախոսով խոսել ենք մեկից ավելի անգամ: Երեկ կեսօրից հետո մենք հեռախոսով խոսել ենք նրա հետ: Մենք քննարկել ենք «Վագների» հետագա անելիքները», – ասել է նա արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցներին։

Լուկաշենկոյի խոսքով՝ Պրիգոժինն իրեն ասել է, որ կազմակերպությունը «հետագայում կաշխատի ի բարօրություն Ռուսաստանի և մինչև վերջ կկատարի իր պարտականությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել