Թմրամիջոց պահելու համար որպես անվտանգ տեղ ընտրել էր գրպանը

Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի հրապարակին կից այգուց, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Կ.-ին, որի գրպանից հայտնաբերվել է  թղթով  փաթեթավորված կանեփանման, դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել