Լավրովը մանրամասներ է պատմել Պրիգոժինի խռովությունից

Հունիսի 24-ի առավոտյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զանգահարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին և առաջարկել նրան՝ օգնել խաղաղ ճանապարհով լուծել Wagner-ի և Եվգենի Պրիգոժինի հետ ստեղծված իրավիճակը։ RT-ի փոխանցմամբ՝ այս մասին խոսել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Պուտինի հետ հեռախոսազրույցում Լուկաշենկոն կոչ է արել կարգավորել իրավիճակը, ինչպես նաև «խուսափել մեծ արյունահեղությունից, որն անխուսափելիորեն տեղի կունենա, եթե խռովարարների ջոկատները շարունակեն շարժվել դեպի Մոսկվա», – ասել է Լավրովը։

«Լուկաշենկոյի առաջարկը ընդունվեց նախագահ Պուտինի կողմից, և դուք գիտեք դրա արդյունքը»,- հավելել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել