Wildberries-ը փոփոխություն է կատարել խոտանով ապրանքը վերադարձնելու կարգում

Wildberries օնլայն առևտրի հարթակը խոտանով ապրանքների վերադարձի համար առաքման արժեքն այլևս չի գանձի, նշված է ընկերության հաղորդագրությունում։

«Եթե գնորդը նկատել է, որ իրեն այլ՝ սխալ ապրանքն են ուղարկել կամ ուղարկված ապրանքը խոտան ունի, անհրաժեշտ է ընդամենը դիմել հանձնման կետի մենեջերին։ Նա կստուգի ապրանքը և համապատասխան նշում կանի իր աշխատանքային ինտերֆեյսում, որից հետո խոտանված, սխալ ուղարկված կամ ոչ ամբողջական հավաքածու հանդիսացող ապրանքների հետադարձ տեղափոխման արժեքը չի գանձվի»,- հայտնում է ընկերությունը։

Նշենք, որ նախկինում խոտան ունեցող կամ սխալ ուղարկված ապրանքները վերադարձնելու դեպքում գնորդը ստիպված էր սպասել, մինչև պահեստում կհաստատեին խոտանի փաստը, ինչը հավելյալ ժամանակ էր պահանջում։ Այժմ, եթե հանձնման կետի աշխատակիցը համապատասխան նշում անի, վերադարձվող ապրանքի հետադարձ տեղափոխման արժեքը չի գանձվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել