Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունը հասանելի է Yandex-ի էլեկտրոնային քարտեզում

Գործող երթուղիների և ավտոբուսային կանգառների թվայնացման աշխատանքների շրջանակներում, Յանդեքս ընկերության հետ համագործակցության արդյունքում աշխատանքներ են տարվել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների թվայնացման ուղղությամբ։

Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանում Yandex քարտեզների կանոնավոր թարմացման ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների շնորհիվ քաղաքի բնակիչների և հյուրերի համար առավել հարմարավետ է դառնում հասարակական տրանսպորտով երթուղիներ պլանավորելը։

Մասնավորապես, այժմ նրանք կարող են օգտագործելով Yandex քարտեզները՝
🔸 Տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները,
🔸 Պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, կամ ընտրելով դրանք քարտեզի վրա,
🔸 Տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը,
🔸 Հասկանալ՝ ինչպե՞ս հասնել մոտակա կանգառ, ո՞ր համարի տրանսպորտը նստել և ինչքա՞ն կտևի երթևեկությունը։

Յանդեքսի հետ համատեղ աշխատանքը շարունակվում է, և երթուղիների առցանց ցուցադրման որակը կբարելավվի։

Այսպիսով, ապագայում ծառայությունը կարտացոլի երթուղիների բոլոր փոփոխությունները՝ որպես հասարակական տրանսպորտի բարեփոխումների մաս:

Հասարակական տրանսպորտի թվայնացման աշխատանքների շրջանակներում առաջիկայում պլանավորվում է նաև նոր գործառույթների ներդում, մասնավորապես՝
🔸 Հասարակական տրանսպորտի գտնվելու վայրի մասին առցանց տվյալների տրամադրում,
🔸 Տվյալ տրանսպորտի մոտենալու ժամանակահատվածի առցանց տրամադրում,
🔸 Պլանավորվող երթևեկության ժամկետի ճշգրիտ տրամադրում՝ հաշվի առնելով քաղաքի խցանումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել