Սեյրան Օհանյանի կինը հունիսի 30-ին հրավիրում է իրենց տուն

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նախկին կինը` Ռուզաննա Խաչատրյանը, բոլոր մարզերից ներկայացուցիչների է հրավիրում իրենց տուն։

«Բարի և ուրախ առավոտ բոլորին։

Անսահման հետաքրքրությամբ կարդացի իմ համակիրների` ինձ հասցեագրված բոլոր գրառումները մեր հաջորդ հանդիպում֊հավաքի տեղի վերաբերյալ։ Կարևորում եմ մեր Հայրենիքի բոլոր մարզերից եկած առաջարկությունները, և դժվար է նախապատվությունը տալ որևէ մարզի։
Ուստի, որոշեցի բոլոր մարզերից ներկայացուցիչների հրավիրել իմ տուն։

Եվ սիրով տեղեկացնում եմ, որ մեր հաջորդ հանդիպումը կլինի մեր տանը՝ հունիսի 30-ին` ժամը 15։00», – ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել