Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Մինչ նախկին-ներկաներից վերածված ռուսամետ-ռուսաֆոբերի, աշխարհաքաղաքական «ծանրակշիռ վերլուծություններ ու կանխատեսումներ» ենք անում, բաքվի բռնապետը հայտարարում է «Ղարաբաղի և Արևմտյան Զանգեզուրի վերականգնման մասին», Քաշաթաղի (Լաչին) միջանցքի ադրբեջանական անցակետն անվանում իրենց ուժեղ քաղաքական կամքի ցուցանիշ:
Մինչ Արցախի իշխանությունները զբաղված են երկրի առջև ծառացած խնդիրների «լուծմամբ», ինչը «պահանջում է» սպասել ու հավատալ, որ «շուտով փրկիչը» հայտնվելու է, ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարի հետ և պատրաստակամություն հայտնում թույլատրել «Քաշաթաղի միջանցքի ադրբեջանական անցակետով հիվանդների տեղափոխումը և բժշկական անհրաժեշտ պարագաներով ապահովումը:
Իսկ ինչ վերաբերում է հայ բնակիչների այլ կարիքների մատակարարմանը, ադրբեջանական կողմը հնարավորություն ունի ԿԽՄԿ-ի միջոցով օգնել՝ օգտագործելով Ստեփանակերտ-Ակնա(Աղդամ) ճանապարհը»:
Այս խառնակ աշխարհում մեր գողտրիկ անկյունը չենք կորցնի, եթե գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրը դերակատարություն ունի այն պահելու, որ կարևոր է հենց այս ժամանակներում արժանապատիվ լինել, Աստծուն ականջալուր լինել ու պատրաստ լինել…»։