Մոսկվայում որոշվել է հունիսի 26-ը ոչ աշխատանքային օր հայտարարել, ասել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Գրում է РИА Новости-ն։
«Հարգելի քաղաքացիներ, Մոսկվայում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, իրավիճակը բարդ է: Ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով, ես օպերատիվ շտաբի հետ, որոշել եմ երկուշաբթին ոչ աշխատանքային օր հայտարարել»։
Նա բնակիչներին հորդորել է հնարավորինս զերծ մնալ քաղաքում շրջագայելուց և արտակարգ իրավիճակների և միջադեպերի մասին ժամանակին հայտնել 112 հեռախոսահամարով։
Քաղաքապետը նաև զգուշացրել է, որ որոշ թաղամասերում և որոշ ճանապարհների երթևեկությունը կարող է արգելափակվել։