Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են էքսկավատորները Լիպեցկի շրջանում փորում մայրուղին։
Տարածաշրջանում տեղակայված է «Վագներ» ռազմական խմբավորման առնվազն մեկ շարասյուն, որը ապստամբություն է սկսել ռուսական ռազմական ղեկավարության դեմ։ Կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի խոսքով՝ վարձկանները գնում են Մոսկվա։
Տեսանյութը նկարահանվել է Դոբրովսկի և Չապլիգինսկի շրջանների սահմանին՝ Չապլիգին տանող մայրուղու վրա։ Այս բնակավայրը գտնվում է Մոսկվայի սահմանակից Ռյազանի շրջանից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Նշվում է, որ Չապլիգինի տարածքում այլ ճանապարհներ նույնպես փորվել են։