Պրիգոժինի գրասենյակի մոտ տասնյակ արկղեր են հայտնաբերվել՝ կանխիկ գումարով

Սանկտ Պետերբուրգի «Трезини» հյուրանոցի մոտ, որը ենթադրվում է, որ «Վագներ» ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գրասենյակն է, խուզարկության ժամանակ կայանված «Գազել»-ում տուփեր են հայտնաբերվել։Այս մասին գրում է Meduza-ն։

Սպիտակ «Գազելը» հյուրանոցի բակում էր։ Չգտնելով դրա տիրոջը՝ ոստիկանները որոշել են ստուգել մեքենայում պայթուցիկ նյութերի առկայությունը։ Ներսում նրանք գտել են 60 x 40 սանտիմետր չափերի տասնյակ ստվարաթղթե տուփեր, որոնց մեջ եղել են փող։ Ըստ Fontanka-ի՝ ընդհանուր գումարը կազմում է չորս միլիարդ ռուբլի։

Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ այդ գումարը նախատեսված է վարձկաններին և նրանց ընտանիքներին վճարելու համար։

Ըստ աղբյուրի՝ Պրիգոժինը բացատրել է, որ «Վագներ» ռազմական խմբավորումը գոյություն ունի արդեն տասը տարի, և այս տարիների ընթացքում ընկերությունը օգտագործել է միայն կանխիկ գումար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել