Մոսկվայի մուտքերի և ելքերի երթևեկության դադարեցման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվում քաղաքի մուտքերի և ելքերի երթևեկության դադարեցման մասին: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ստուգիչ աշխատանքներ իրականացնելու միջոցառումների ուժեղացման հետ կապված՝ հնարավոր են երթևեկության դժվարություններ: Քաղաքի մուտքի և ելքի որևէ սահմանափակում չկա»,-գրել է քաղաքապետը: