Վորոնեժում ուժգին հրդեհ է բռնկվել նավթային պահեստներից մեկում։ Հրդեհի մասին տեղեկությունը հաստատել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Այս մասին գրում է Meduza-ն։
Լրատվամիջոցները հրապարակում են տեղի բնակիչների կողմից արված տասնյակ լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում են հրդեհը և քաղաքի տարբեր հատվածներից տեսանելի սև ծուխը։
Որոշ տեսանյութերում երևում և լսվում է ուղղաթիռ: Baza-ի հրապարակած կադրերից հետեւում է, որ պայթյունը տեղի է ունեցել ուղղաթիռի երթուղու երկայնքով։
Գուսևի խոսքով՝ նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Վորոնեժի մարզում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կան «Վագներ» ռազմական խմբավորման վարձկաններ, որոնք հունիսի 23-ին ապստամբություն են կազմակերպել ռուսական ռազմական ղեկավարության դեմ։ Հունիսի 24-ին տեղեկություններ են ստացվել շրջանի տարածքով վարձկանների շարասյան տեղաշարժի, ինչպես նաև տարածաշրջանում ռուսական ռազմական ավիացիայի կործանման մասին։ Վորոնեժի շրջանում «հակահաբեկչական գործողության» ռեժիմ է մտցվել։
Տեսանյութը՝ այստեղ