31-ամյա երիտասարդը 11-ամյա տղային հրել է, գցել գետնին, գրպանից գումար վերցրել․ ոստիկանություն

Հունիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4․000 դրամը:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները և պարեկները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ժամը 17.10-ի սահմաններում Սևան քաղաքի նախկին կիսաքանդ մշակույթի պալատի շենքում մի երիտասարդ 11-ամյա տղային հրել գցել է գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև գրպանից վերցրել է 4000 դրամը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Սևան քաղաքի 31-ամյա բնակիչը Չարենցի փողոցի իր տանը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել