Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը

Երևան քաղաքում՝ հունիսի 5-ին, 8-ին, 9-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 6-7-ին, 10-ին կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` հունիսի 5-ին, 8-9-ին առանձին շրջաններում, 6-7-ին, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 5-ին, 6-ին, 9-10-ին տեղումները կլինեն կեսօրից հետո, իսկ 7-8-ին գիշերը և կեսօից հետո։

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ին ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել