Թափուր հաստիք վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում փորձագետի թափուր հաստիք կա։

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․

Փորձագետը՝

1) մասնակցում է թվայնացման գործիքների ներդրմանը.

2) իրականացնում է աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ ներկայացված միջազգային պայմանագրերի, փաստաթղթերի նախագծերի վերլուծությանը և դրանց վերաբերյալ առաջարկությունների տրամադրում.

3) իրականացնում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ծրագրերի իրականացման և համագործակցության աշխատանքներ.

4) իրականացնում է միջազգային փորձի ուսումնասիրության, վերլուծության, առաջարկությունների մշակման, աշխատանքներ

5) մասնակցում է գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքներին

6) մասնակցում է տեսչական մարմիններում վերապատրաստման, ինչպես նաև տեխնիկական և մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերի կազմակերպման և իրականացման աշխատանքներին:

Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Փորձագետն ունի «տնտեսագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, առնվազն 1 օտար լեզվի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն («Տեսչական մարմինների մասին» օրենք, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենք, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, ՀՀ վարչապետի 2018 թվականի ապրիլի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» 564-Լ որոշում, ՀՀ վարաչապետի 2018 թվականի հունիսի 11-ի « ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» 731-Լ որոշում և անհրաժեշտ այլ իրավական ակտեր):

Փորձագետի պարտականությունները`

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023 թվականի հունիսի 7-ը ներառյալ։

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` [email protected]):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել