Սարյան փողոցում քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. ՆԳՆ

Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ ՀՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում:

Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել