Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Քիշնևում ընթանում է հնգակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպումն անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում:

Ավելի վաղ գագաթնաժողովի բացման արարողությանը լրագրողների հետ ճեպազրույցում ԵԽ նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել,որ հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացել է Մոսկվայում, մայիսի 25-ին: Դրանից առաջ՝ մայիսի 14-ին Բրյուսելում էր տեղի ունեցել եռակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այդ հանդիպումից հետո ԵԽ նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել