Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը կքննարկվի Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Ինչ վերաբերում է կարգավորմանն առնչվող զգայուն հարցերին՝ Լեռնային Ղարաբաղին… Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Հարցերը շատ կարևոր և զգայուն են, վստահ եմ, որ մենք չնայած բոլոր դժվարություններին, ի վերջո այս հարցերում հասնենք որոշման, դա ձեռնտու կլինի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև տարածաշրջանին»,-Փաշինյանի հետ բանակցություններում ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ շատ երկրներ շահագրգռված են այս իրավիճակի կարգավորմամբ, և դա կնպաստի բոլոր վեկտորների նորմալացմանը՝ տարածքում ապրող մարդկանց անվտանգության ապահովման առումով։