Ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների միջև․ Օվերչուկ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման ժամը և վայրը կորոշվի երեք երկրների փոխվարչապետերի խորհրդակցություններից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այսօր օրվա ընթացքում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների միջև՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցի շուրջ՝ եռակողմ աշխատանքային ծրագրի շրջանակներում։ Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման վայրի և ժամի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի խորհրդակցություններից հետո»,-ասել է Օվերչուկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել