Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատագամավոր Ագնեսսա Խամոյանը հայտնում է․
«Քիչ առաջ դուրս եկա ՁՊՎ-ից, ուր երեկ 05:00-ից Էրէբունի հիվանդանոցից տեղափոխել են տիկին Գայանեին։
Հայտնեմ, որ տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, իրեն թույլ էր զգում, սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։
Տիկին Գայանեն եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Աշոտին առեւանգելու նպատակ չի ունեցել, հակառակ դեպքում մեքենայի ընթացքի ժամանակ կարգելափակեր դռները և միայնակ չէր լինի։ Աշոտի հետ հանգիստ խոսել են, և իր համար անսպասելի զրույցի կեսից Աշոտը իրեն նետել է մեքենայից, անգամ չի առաջարկել կանգնեցնել մեքենայի ընթացքը։ Չնայած այս ամենին, տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտի մոտ թյուրըմբռնում է եղել և առերեսման ժամանակ ամեն ինչ կբացահայտվի։
Անասելի ծանր էր տեսնել հայրենիքի համար ամենաթանկը տված ու ամենադաժան տանջանքների միջով անցած կնոջը ՁՊՎ-ի պատերի ներսում…»։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցնել: