Մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն, փորձարկվելու է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրի վարչական շենքի էլեկտրական շչակը:
ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։