Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ կայացել է Միշել-Բլինքեն հեռախոսազրույցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահ Շարլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են պետքարտուղարությունից։

Համաձայն տեղեկատվության, Բլինքենն ու Միշելը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և կայուն խաղաղության հաստատման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Դրան հաջորդելու է Մոսկվայում Բայրամով-Միրզոյան հանդիպումը, նախորդել են Վաշինգտոնում երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունները։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր,մ Ադրբեջանը հայտնել է մեկ սպանվածի, մեկ ծանր վիրավորի մասին։

Այսօր կառավարության նիստում Հայաստաի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգթոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները:

Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիա և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել