Վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետը։
Որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանի գործուղման ընթացքում նրան փոխարինող Մհեր Գրիգորյանը։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արփինե Հունանի Առաքելյանին 2023 թվականի մայիսի 5-ից ազատել Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետի (06-Գ31-22.3-Ղ2-1) պաշտոնից»։