Թմրանյութը տղամարդը թաքցրել էր մարմնում. ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխելու թմրամիջոց։

Այդ ուղղությամբ վարչության ծառայողները համագործակցեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Սիսիանի բաժինների, նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։Մ

այիսի 4-ին նրանք անձնական մաքսային զննման ենթարկեցին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 52-ամյա տղամարդուն։ Արդյունքում՝ տղամարդու մարմնից հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածներով, շուրջ 57,9 գրամ քաշով 5 փաթեթ։

52-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հարկ է նշել, որ ինչպես թմրամիջոցների օգտագործումը, այնպես էլ մարմնում թաքցնելը վտանգավոր է մարդու կյանքի ու առողջության համար։ Վերստինհորդորում ենք զերծ մնալ թմրամիջոցների շրջանառությունից։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողականորեն և անզիջում պայքար է մղում կյանքեր կործանող այդ չարիքի դեմ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել