Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 238,9 տոննա մարդասիրական բեռ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր՝ մայիսի 5-ին, ադրբեջանական մարտական դիրքերից ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։