Տղամարդը հերոինը ձեռք էր բերել Telegram-ով․ ոստիկանություն

Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ին, ժամը 21.10-ին, Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում ձերբակալել և բաժնի են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ շագանակագույն զանգվածով։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հերոին է, ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել