Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թումանյանը Անկարայում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր վեհաժողովի 61-րդ լիագումար նիստի ընթացքում ընտրվել է Կազմակերպության փոխնախագահի պաշտոնում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
«Դեռ շարունակվող այս նիստի մասին, որը ըստ որոշ ընդդիմադիր գործընկերի՝ «փուչիկներով շոու» է, իսկ իրականում այս կազմակերպության ամենալարված նիստերից մեկը, առաջիկա օրերին ավելի հանգամանալից կխոսեմ»,-նշել է Բաբկեն Թունյանը: