Փլուզում է տեղի ունեցել, երկկողմանի փակ ճանապարհ կա

Մայիսի 3-ին, ժամը 21։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Դիլիջան քաղաքի «Էկո Կայան Դիլիջան» հյուրանոց տանող ավտոճանապարհի հենապատը փլուզվել է․ ճանապարհը երկկողմանի փակ է։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել