Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ Կառավարությունը կարող է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգ։
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սույն կարգով կարգավորվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում պարզեցված հաշվառման կանգնելու հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգը վերաբերում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անձնական գրասենյակ էջից ներկայացվում է «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման» դիմում (այսուհետ՝ Դիմում)՝ համաձայն սույն կարգին կից ձևի։
- Դիմումը ներկայացնելուց հետո համակարգը դիմողին շնորհում է հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ՝ ՀՎՀՀ)։
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը Դիմում չի ներկայացնում ՀՎՀՀ ունենալու դեպքում և անձնական գրասենյակ էջում ցուցադրվում է ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն։
Ձև
ԴԻՄՈՒՄ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ
- Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանունը _____________________________
- Ֆիզիկական անձի հաշվառման վայրը ___________________________________________
- Ֆիզիկական անձի հեռախոսահամար _________________________________________
- Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն ___________________________
- Դիմումի ներկայացման ամսաթիվը ___________________________________________