Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող օրինագիծ է ներկայացրել Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

«Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», – նշված է բանաձևի տեքստում:

ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել