2023 թվականի ապրիլի 6-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում Իրանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնվել Ադրբեջանի նկատմամբ Իրանի ենթադրյալ սադրիչ գործունեության վերաբերյալ։
Ադրբեջանցիները հայտարարել են, որ Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ)՝ դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող․ «Այդ անձինք պետք է հեռանան Ադրբեջանից 48 ժամվա ընթացքում»։