Թուրքիայում լրագրողը բանտարկվել է «Էրդողանին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով

Թուրքիայում բանտարկվել է ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի թղթակից Ջան Ուղուրը։ Նա բանտարկվել է Թուրքիայի Հանրապետության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, փոխանցում է Ermenihaber-ը։

Նախկինում, երբ Ուղուրը թուրքական ընդդիմադիր «Birgün» պարբերականի թղթակիցն էր, 2022թ-ին Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալվել էր՝ Էրդողանին վիրավորելու հիմքով։

Այս առիթով նա Twitter-ում գրել է. «Բանտում ինձ պահելու համար անհրաժեշտ պատիժ չկա։ Նախկինում սահմանված պատժի չեղարկման շնորհիվ ես Սիլվիրի բանտ մտնելուց հետո (մեծ հավանականությամբ) ազատ եմ արձակվելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել