Նոր սեփականատիրոջն անցնո՞ւմ են հողի հարկի չմարված հարկային պարտավորությունները

Նախ հիշատակենք, որ հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:

Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով:

Նշենք, որ Ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ առկա` տվյալ հարկվող օբյեկտի համար հողի հարկի չմարված հարկային պարտավորությունները:

Ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի գծով վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար հողի հարկի պարտավորություններն առաջանում են (նախկին սեփականատիրոջ համար դադարում են) այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից:

Հարկ վճարող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահվան օրվանից մինչև օրենքով սահմանված կարգով սեփականության (ժառանգության) իրավունքի ծագման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի պարտավորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել