ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ազատ է արձակվել, նաև այլևս ձերբակալվածի կարգավիճակ չունի, հայտնում է CNN-ը։
Այս պահին քաղաքական գործիչը լքել է դատարանի շենքը։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել մեղադրանքի բոլոր 34 կետերով։
Թրամփի դեմ գործը ներառում է 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին 130,000 դոլար վճարելը՝ 2006 թվականին ամուսնացած Թրամփի հետ ունեցած սիրավեպի մասին լռելու համար: Այս դեպքը պատմել է նախկին նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը։
Հետաքննության պատճառ է դարձել այն փաստը, որ Թրամփի ընկերությունը փաստաթղթերում այս վճարումը նշել է որպես իրավական վճարների համար միջոցներ։ Ըստ քննիչների՝ սա ֆինանսական փաստաթղթերի դիտավորյալ կեղծիք է։