ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու նկատմամբ ցուցաբերված նսեմացման հրապարակային քայլը Երևանի կենտրոնում խիստ անընդունելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«ՀՀ պետական պաշտոնյան պետք է ցուցաբերի ծայրաստիճան զսպվածություն. ուղղակի պարտավոր է՝ բոլոր իրավիճակներում»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտարարել են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի կենտրոնում՝ Կասկադում թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու աչքին: