Ալեն Սիմոնյանը Կասկադում թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու աչքին. Հայկ Մամիջանյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտարարել են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի կենտրոնում՝ Կասկադում թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու աչքին:

«Երևանի կենտրոնում՝ Կասկադում հայրենադարձ Կարեն Մկրտչյանը՝ տեսնելով ԱԺ նախագահին նրա ուղղությամբ բացականչել է այն, ինչ գոռում են բոլորը՝ դավաճան: Դրանից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է գալ և բռնել Կարենի ձեռքերը, թիկնապահները կատարել են Ալենի հրահանգը, որից հետո անձամբ մոտեցել է անձամբ Ալեն Սիմոնյանը, պատասան հայհոյանք հնչեցրել Կարենի հասցեին, ընդ որում շատ կեղտոտ հահոյանք եւ դրանից հետո թքել է քաղաքացու աչքին: Սա նա արել է՝ օգտվելով առիթից, որ քաղաքացուն պահում են նրա բազմաթիվ թիկնապահերը: Դրանից հետո թիկնապահները պահել են Կարենին՝ մինչեւ ժամանի ոստիկանությունը: Կարենը բերվել է ոստիկանություն, որտեղնրա անձը ճշտելուց հետո բաց են թողել նրան»,- հայտարարել է Մամիջանյանը:

Պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, որը նույնպես գտնվում էր ոստիկանության շենքի մոտ, հավելեց, որ փաստացի քաղաքացուն զրկել են իր ազատ խոսքի իրավունքից․ «Փաստորեն հիմա ունենք կոյուղաին ժողովրդավարության բաստիոն եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնը օկուպացնող հանցագործ, ով թքում է քաղաքացու դեմքին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել