Թեղիները կփոխարինվեն ձիակասկ սովորական և ձիակասկ պավիա ծառատեսակներով

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցում կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված ծառատեսակները` հիմնականում թեղիները, փոխարինվելու են ձիակասկ սովորական, ձիակասկ պավիա և սոսի արևելյան էլիտար տեսակներով, որոնք պարտիզային ձևեր չեն:

«Կ. Ուլնեցի փողոցի Ահարոնյան և Ներսիսյան խաչմերուկի հատվածներում մարտի 30-ին և 31-ին թեղիները կփոխարինվեն ձիակասկ սովորական և ձիակասկ պավիա ծառատեսակներով»,-ասված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել