Վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայինները ավարտել են իրենց 25-օրյա հավաքները, անցկացվել է հանդիսավոր միջոցառում․ ՊՆ

Նոր ձևաչափով անցկացվող վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայինները մարտի 25-ին ավարտել են իրենց 25-օրյա հավաքները։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։

Ողջունելով վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։

Կարևորելով 25-օրյա հավաքների դերն ու դրանց ընթացքում պահեստազորայինների՝ զինվորական գիտելիքների շարունակական բարձրացման անհրաժեշտությունը, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել