Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Էրդողանը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են հացահատիկի գործարքը և Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացումը, հայտնում է Կրեմլը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Թուրք առաջնորդը դրական է գնահատել Ռուսաստանի համաձայնությունը՝ 60 օրով երկարաձգելու Ստամբուլի համաձայնագրերը՝ կապված Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման և ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանման արգելափակման հետ», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում երկրների միջև գործընկերության արդիական հարցեր։ Պուտինն ու Էրդողանը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական կապերի աճի և համատեղ ռազմավարական էներգետիկ նախագծերի հաջող իրականացման կապակցությամբ՝ կարևորելով Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցումը։

Բացի այդ, նախագահները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Ղեկավարներն ընդգծել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման շարունակման կարևորությունը։

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են հանրապետությունում երկրաշարժից տուժած տարածքների վերականգնման հարցը։

Թուրքիայի ղեկավարը նաև նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ​​դադարեցման կարևորությունը դիվանագիտական ճանապարհով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել