Վարժական հավաքներ՝ երկու ամսով․ հարցը Կառավարության նիստի օրակարգում է

Կառավարության մարտի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված է պահեստազորի վարժական հավաքներ հայտարարելու մասին հարցը։

Ըստ նախագծի՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա­զո­րային­ների վարժա­կան հավաքները կանցկացվեն երկու ամիս ժամկետով` 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:

Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

«Վարժական հավաքներին ներգրավվում են՝

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 215 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 19-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ, 258 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ.

2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազո­րա­յին, որոնցից` 10 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 172 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ.

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 59 պահես­տա­­զո­րային, որոնցից` 23 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 22 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.

4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2023 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.

5) հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային, որոնցից` 30 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 12 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 3-27-ը ներառյալ.

6) ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստա­զո­րային, որոնցից` 4 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 85 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.

7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոն­ցից` 14 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 18 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ.

8) թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ»,-ասվում է Կառավարության որոշման նախագծում:

Նախագծի հմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել