ԱԺ չորս պատգամավոր կգործուղվի ԱՄՆ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 17-ին կարգադրություն է ստորագրել, որում ավում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք «Օրենսդիր մարմնի դերը ԱՄՆ-ում» խորագրով «Բաց աշխարհ» ծրագրին մասնակցելու համար  2023 թվականի մարտի 27-ից ապրիլի 7-ը Լինքոլն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Զեմֆիրա Միրզոևային եւ Վիլեն Գաբրիելյանին:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը  կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով   Ազգային   ժողովին   այդ   նպատակի  համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել