Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակալվել է

Պարեկներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

Կոմիտեի հայտնած տվյալների համաձայն՝ պարեկային ծառայության  ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Աղբյուրը նշում է, որ  ուղևորը 40 հազար դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին:

Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից Iravaban.net-ին հայտնեցին, որ Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբը զբաղվում է խնդրով, անհրաժեշտության դեպքում պալատը հայտարարությամբ հանդես կգա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել