Բլինքենը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Պետքարտուղարի թվիթերյան էջի գրառման համաձայն` Բլինքենն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` շեշտելով այս ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։

«Կայուն և ամուր խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են», – գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել